



Դիլիջան Իննը հարմարավետությունն է՝ աղմուկը բացառած, շքեղությունն է՝ առանց ավելորդությունների։ Տարածությունն այստեղ պատմում է պարզության ու ներդաշնակության մասին, իսկ հյուրասենյակներից բացվող տեսարանը՝ լեռների վրա հանգրվանած և երկնքին ձուլված անտառներով, դառնում է հոգու հանգստության և մտքի խաղաղության ակունք։
Ձորի պռնկին թառած լողավազանը մարմնի ու հոգու ներդաշնակության ճշմարիտ փորձառություն է խոստանում։ Իսկ ձորում, կարծես թե առանց մարդու միջամտության ձևավորված կախարդական այգին մտքին անսահման ազատություն է պարգեւում՝ թույլ տալով ճախրել պերճախոս լռության բնականության մեջ։
Քաղաքականություն
3Տեղեկացնում ենք, որ Ձեր իսկ անվտանգության ապահովման նպատակով՝ «ԴիլիջանԻնն» ընդհանուր օգտագործման ամբողջ տարածքը տեսահսկվում է։
«ԴիլիջանԻնն» փակ տարածքներում, այդ թվում՝ կացարաններում և ռեստորանում ծխելը և կենդանիների մուտքը խստիվ արգելվում է։
Այդ տարածքներում ծխելու յուրաքանչյուր դեպք տուգանվում է (50 000 դրամի չափով) օրենքով սահմանված կարգով։
- Խնդրում ենք մեկնումից առաջ պարտադիր հանձնել բանալիները։
- Անվտանգության նպատակով և օրենքով սահմանված կարգով գրանցման ժամանակ պահանջվում է ներկայացնել անձը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր կամ վարորդական իրավունքի վկայան)։ Մինչև 18 տարեկան երեխաները պետք է ուղեկցվեն իրենց ծնողների կամ օրինական խնամակալների կողմից։
- Ժամանումը կացարաններ՝ 15։00, մեկնումը՝ 12։00
- Նախաճաշը ներառված է։ Նախաճաշի ժամը 09։00-11։00։ Նախաճաշը մատուցվում է բուֆե կամ անհատական տարբերակով։ «ԴիլիջանԻնն» 23։00-ից մինչև 09։00 ժամը համարվում է հանգստի ժամ։ Այդ ժամին չի կարելի աղմկել և խանգարել մյուս հյուրերի հանգիստը։
- Լողավազան և ջակուզի՝ 09:00 – 23:00
- Խոհանոց՝ 12:00 – 22:00
- Մարզասրահ՝ 06:00 – 22:00
- Խնդրում ենք խնամքով վերաբերվել հյուրանոցի սեփականությունը հանդիսացող իրերին և պարագաներին։
- Եթե հյուրը խախտում է հյուրանոցի ներքին կանոնակարգը, հյուրանոցի աշխատակիցը իրավունք ունի հյուրին դուրս հրավիրի սենյակից առանց գումարի փոխհատուցման: