Վիլլան նախատեսված է մինչև 6 անձի համար՝ առաջարկելով լիարժեք հարմարավետություն, տարածք և անձնական հանգստի բացառիկ պայմաններ։
Վիլլան ներառում է 3 առանձին ննջասենյակ՝ յուրաքանչյուրն իր լոգասենյակով, ապահովելով հյուրերի անձնական տարածքն ու հարմարավետությունը։ Հանգստի համար նախատեսված են տարբեր գոտիներ՝ բուխարու շուրջ ձևավորված ջերմ և խաղաղ մթնոլորտով։
Առկա է մինչև 10 անձի համար ընդարձակ ճաշասեղան ինչպես նաև լիովին կահավորված խոհանոց՝ անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով և սպասքով։
Բացօթյա հատվածում գտնվում է տեռասան՝ խորովածի (BBQ) գոտիով, այգին՝ դեպի Դիլիջան բացվող գեղեցիկ համայնապատկերով, ինչպես նաև ճոճանակ, որը պարգևում է այնպիսի զգացողություն, ասես ճախրում ես քաղաքի վերևում։
Սա իդեալական ընտրություն է այն հյուրերի համար, ովքեր գնահատում են մեկուսի հանգիստը, ընդարձակ տարածքն ու բնության հետ անմիջական կապը։