ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
1. Որտե՞ղ է գտնվում DilijanInn հյուրանոցը։
DilijanInn հյուրանոցը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Օրջոնիկիձե 104/1 հասցեում, քաղաքի կենտրոնից մոտ 2 կմ հեռավորության վրա։ Հյուրանոցը տեղակայված է անտառային և լեռնային միջավայրում՝ ապահովելով հանգիստ և հարմարավետ պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ ակտիվ զբոսաշրջության համար։ Հյուրանոցից հեշտ հասանելի են Դիլիջանի հիմնական տեսարժան վայրերը, արշավային արահետներն ու բնական հուշարձանները։
https://www.instagram.com/dilijaninn_hotel?igsh=MWhnNWhtZmMwcnE1Mg%3D%3D&utm_source=qr
2. Ինչո՞ւ է Դիլիջանը համարվում Հայաստանի լավագույն առողջարանային ուղղություններից մեկը։
Դիլիջանը հայտնի է իր անտառային կլիմայով, մաքուր լեռնային օդով և հանգիստ միջավայրով։ Քաղաքը համարվում է Հայաստանի առաջատար առողջարանային և էկոտուրիզմի կենտրոններից մեկը՝ առաջարկելով պայմաններ ինչպես ակտիվ հանգստի, այնպես էլ վերականգնման և բնության հետ շփման համար։ Դիլիջանի միջազգային ճանաչումը շարունակաբար աճում է, ինչի վկայությունն է World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում քաղաքի առաջադրումը «Europe’s Leading Emerging Tourism Destination» անվանակարգում։ Դիլիջանը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»:
3. Հյուրանոցում ի՞նչ տեսակի կացության տարբերակներ են հասանելի։
DilijanInn-ն առաջարկում է տարբեր կատեգորիաների սենյակներ և բնակարանային տիպի համարներ՝ Superior Twin Room, Deluxe Studio Room, Deluxe Balcony Room, Executive Double Room, Junior Suite Room, Family Suite Room, Duplex Room, Duplex Balcony Room և Loft Suite՝ մինիմալիստական ինտերիերով և բնությունից ոգեշնչված դիզայնով։
Սենյակներում առկա են վարսահարդարիչ, խնամքի պարագաներ, շամպուն, դիմակ,լոսյոն, խալաթ, հողաթափ, սենյակային սրբիչներ, սպասք։ Սենյակներն ունեն գեղեցիկ լեռնային և անտառային տեսարաններ, համալրված են Wi-Fi կապով։
Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հյուրի անհատական կարիքները՝ առաջարկելով հարմարավետ, ճկուն լուծումներ թե՛ հանգստի, թե՛ ընտանեկան, գործնական կամ երկարաժամկետ կեցության համար։
4. Հյուրանոցն ունի՞ լողավազան և առողջարանային (wellness) ծառայություններ։
Հյուրերի տրամադրության տակ են բացօթյա ջեռուցվող լողավազանը, ջակուզին, սաունան և ֆիթնես գոտին։ Լողավազանը գտնվում է կիրճի եզրին, ունի 25 մետր երկարություն, 6 մետր լայնություն և 1.5 մետր խորություն։ Ջրի մաքրումն իրականացվում է աղային հիմքով ժամանակակից համակարգի միջոցով, իսկ ջերմաստիճանը տարվա ընթացքում պահպանվում է 28–31°C սահմաններում։
Այս ծառայություններից օգտվելը ներառված է համապատասխան կացության և օրական փաթեթների արժեքում։ Հնարավոր է նաև ծառայություններից օգտվել առանց հյուրանոցում բնակվելու՝ նախնական ամրագրման և առանձին վճարի պայմանով․տրամադրում ենք անհրաժեշտ պարագաներ (սրբիչ, հանդերձարան, պահարան, վարսահարդարիչ, լոգանքի պարագաներ)։
5. Նախաճաշը ներառվա՞ծ է կեցության արժեքի մեջ։
Նախաճաշը ներառված է կեցության արժեքի մեջ և մատուցվում է բուֆետային կամ à la carte ձևաչափով՝ կախված սեզոնից և հյուրերի քանակից։ Նախաճաշը կազմակերպվում է Dcave Restaurant-ի բաց և փակ սրահներում։
https://www.instagram.com/dcaveinn?igsh=MW9pZHI2NWNzYjQ0dg%3D%3D&utm_source=qrՑանկը ներառում է թարմ մրգեր, խմորեղեն, բանջարեղեն, կաթնամթերք, մսամթերք, հյութեր և այլ ուտեստներ։ Նախաճաշից կարող են օգտվել նաև հյուրանոցում չբնակվող այցելուները՝ նախնական ամրագրման պայմանով։
6. Հնարավո՞ր է հյուրանոցից աշխատել հեռավար։
Հյուրանոցի ամբողջ տարածքում հասանելի է անվճար բարձր արագության Wi-Fi կապ։ Հանգիստ միջավայրը և բնական պայմանները հնարավորություն են տալիս համատեղել աշխատանքն ու հանգիստը՝ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև կեցության ընթացքում։
7. Ի՞նչ զբաղմունքներ և ժամանցային հնարավորություններ են հասանելի հյուրանոցի տարածքում և հարակից վայրերում։
Հյուրանոցի տարածքում գործում են խարույկի գոտի, ամառային ամֆիթատրոն, կինոդիտում, բացօթյա հանգստի տարածքներ, ինչպես նաև ուղիղ մուտք դեպի Դիլիջանի ազգային պարկ։ Հյուրերը կարող են օգտվել քայլարշավային երթուղիներից, այցելել ազգային պարկ, ինչպես նաև օգտվել լողավազանից, սաունայից, ջակուզիից և ֆիթնես գոտուց։ Քաղաքի կենտրոնում հասանելի են մշակութային, պատմական և գաստրոնոմիական բազմաթիվ վայրեր։ Բացի այդ, գործում է Բագգի տուր՝ Dbagyy Dilijan ծառայություն`
https://www.instagram.com/dilijan_buggy_tours?igsh=cWlxd2x0dnhzMjd4&utm_source=qr, որը հավելյալ վճարով կազմակերպում է էքստրիմ տուրեր դեպի անտառային և լեռնային գոտիներ։
8. Հյուրանոցն ունի՞ ռեստորան։
Հյուրանոցի տարածքում գործում է Dcave Restaurant-ը՝ բաց և փակ սրահներով, ինչպես նաև բարային գոտիներով։ Ռեստորանը բաց է ամեն օր՝ 12:00-ից մինչև 23:00-ը։
https://www.instagram.com/dcaveinn?igsh=MW9pZHI2NWNzYjQ0dg%3D%3D&utm_source=qr
Ռեստորանն ունի հեղինակային մեյու, որը ներառում է հայկական և միջազգային խոհանոցի ուտեստներ, ինչպես նաև գինիների և այլ խմիչքների ընտրանի։ Սեղանների ամրագրումը հնարավոր է հեռախոսազանգով կամ սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի միջոցով։
9. Ի՞նչ տեսակի հանգստի և այցելությունների համար է հարմար DilijanInn-ը։
DilijanInn-ը հարմար է ընտանեկան հանգստի, զույգերի ուղևորությունների, ընկերական հավաքների, ինչպես նաև գործնական և կորպորատիվ միջոցառումների համար։
Տարբեր կատեգորիայի համարները, հանգստի գոտիները և լրացուցիչ ծառայությունները հնարավորություն են տալիս կազմակերպել ինչպես կարճատև հանգիստ, այնպես էլ երկարատև կեցություն։
10. Որո՞նք են ժամանման և դուրսգրման ժամերը (check-in and check-out)։
Check-in-ը սկսվում է ժամը 14:00-ից, իսկ check-out-ը կատարվում է մինչև ժամը 12:00-ը։
Loft Suite կատեգորիայի համարներում մուտքագրումը սկսվում է ժամը 15:00-ից։ Վաղ ժամանումը կամ ուշ դուրսգրումը հնարավոր են ըստ առկայության և նախնական համաձայնեցման։
11. Ինչպե՞ս կարելի է ամրագրում կատարել։
Ամրագրումները հասանելի են հետևյալ եղանակներով․
- պաշտոնական կայքի միջոցով DilijanInn.am
- հեռախոսազանգով՝ (+374)44443337 DilijanInn հյուրանոց, (+374)44443336 Dcave ռեստորան
- Booking.com հարթակի միջոցով
- Instagram-ի և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի միջոցով
Առաջարկվում է նախապես ուսումնասիրել առկա փաթեթներն ու հատուկ առաջարկները՝ ընտրելով այցի նպատակին համապատասխան տարբերակը։
12. Հյուրանոցում նախատեսվա՞ծ են ծխելու գոտիներ։
Ծխելու համար նախատեսված են հատուկ բացօթյա գոտիներ։ Հյուրերի հարմարավետությունն ու առողջ միջավայրի պահպանումը նպատակ ունենալով՝ հյուրանոցի փակ տարածքներում ծխել չի թույլատրվում։
13. Ի՞նչ վճարման եղանակներ են ընդունվում հյուրանոցում և ռեստորանում։
Հյուրանոցն ու ռեստորանը ընդունում են կանխիկ և բանկային քարտերով վճարումներ։
Ներկայումս American Express (AmEx) և МИР քարտերով վճարումները չեն սպասարկվում՝ գործող միջազգային սահմանափակումների և վճարային համակարգերի կարգավորումների պատճառով։
